Հայաստան-Հնդկաստան պաշտպանական համագործակցությունը շարունակվելու է

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը պատրաստակամ են շարունակելու Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը՝ ինչպես առկա, այնպես էլ նոր ուղղություններով։ Այս մասին նա նշել է Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ընթացքում։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել…

Read More

Լուրը ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացման մասին ապատեղեկություն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը հավանություն տալու մասին շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ այդ նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Նման հրապարակումների հեղինակ Օկայ Դեմփրեյը նախկինում…

Read More

Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների միջազգային մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկել է

Այսօր, փետրվարի 2-ին, մեկնարկել է «Ռուսաց լեզու. նոր հորիզոններ» 7-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունումը։ Մրցույթը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող ռուսաց լեզու և ռուս գրականություն դասավանդող մասնագետների համար։ Մրցույթն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները պետք է «Հավերժական արժեքներ և նոր իմաստներ ապագա սերունդների համար» թեմայով գրեն էսսե։…

Read More

Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին

Այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի պատկերասրահում ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Ընդունման ընթացքում Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նրա նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները և անդրադարձել տարածաշրջանային հետաքրքրություն…

Read More

Հարավային Կովկասի ռազմավարական դինամիկան և Հայաստանի դերը

Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությունը պահանջում է խորը և բազմակողմանի մոտեցում՝ հաշվի առնելով տարածաշրջանի բազմաթիվ գործոնները։ Ամերիկյան քաղաքականության ուշադրության կենտրոնում Հարավային Կովկասի հայտնվելը, իմ կարծիքով, բնականոն արձագանք է տարածաշրջանի ռազմավարական նշանակությանը։ Այս շրջանը ոչ միայն կապում է հետխորհրդային երկրներին, այլև ունի կենսական նշանակություն Մերձավոր Արևելքի՝ Թուրքիայի, Իրանի և Սիրիայի համար։ Այս հանգամանքը դարձնում է…

Read More

Ստալինգրադի ճակատամարտը և Հայաստանը․ պատմական իրադարձությունների վերլուծություն

Ստալինգրադի ճակատամարտը, որը պայմանականորեն բաժանվում է պաշտպանական (1942 թվականի հուլիսի 17 – նոյեմբերի 18) և հարձակողական (1942 թվականի նոյեմբերի 19 – 1943 թվականի փետրվարի 2) փուլերի, ունեցավ գոյաբանական նշանակություն ոչ միայն Խորհրդային Միության համար, այլև Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այս ճակատամարտը, որը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բեկումնային, ռազմավարական նախաձեռնությունը փոխանցեց Կարմիր բանակին և…

Read More

Գնահատման և թեստավորման կենտրոնը կկազմակերպի անգլերենի լրացուցիչ քննություն

Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոններում հայտնաբերվել են տպագրական սխալներ։ Քննության ընթացքում պարզ դարձավ, որ անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում առկա էին տեխնիկական խոտաններ։ Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) որոշել է կազմակերպել լրացուցիչ քննություն։ Այն…

Read More

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Աբու Դաբի՝ «Զայեդ» մրցանակը ստանալու համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին նրանց կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 19-ին հայտարարել էր, որ երկու երկրի ղեկավարներն արժանացել են այս միջազգային մրցանակին։ ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին կներկա գտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը։ «Զայեդ» մրցանակը…

Read More

Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին վնասելու պոտենցիալ «ցավոտ կետ»

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի հակառուսական դաշինքներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք ելնում ենք այն դրույթից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում, կողմնորոշում դեպի այն միավորումներ և դաշինքներ, որոնք ցանկանում են մեր…

Read More

Թմրամիջոցների ներկրումը կազմակերպած անձանց ինքնությունը պարզվել է․ ձերբակալվել են 3 մարդ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օդային ճանապարհով Հայաստան ներմուծված 845 գրամ կոկաինի գործով ձերբակալվել է 3 մարդ։ Ներմուծման փաստը բացահայտվել է «Վիեննա-Երևան» չվերթով Հայաստան ժամանած Ռ․Դ․-ի քաղաքացու մոտ։ Նրա մարմնից դուրս են հայտնաբերվել կոկաինի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։ Քաղաքացուն ձերբակալվել է՝ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության…

Read More
Back To Top