Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է
Արագածոտնի մարզում, Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի հատվածում, տեղի է ունեցել ավտոմեքենաների միջև բախում, որի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, իսկ երկու մարդ ստացել են վնասվածքներ։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգը ստացել է ժամը 11։45-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական ջոկատից մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ։ Պարզվել է, որ բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։…